Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆրանսիայում ԵԽ ընտրություններում առաջատար է Լը Պենի կուսակցությունը

Ֆրանսիայում ԵԽ ընտրություններում առաջատար է Լը Պենի կուսակցությունը
27.05.2019 | 12:22

Ֆրանսիայում ԵԽ ընտրություններում 23.6 տոկոսով առաջատար է Մարին Լը Պենի «Ազգային միություն» կուսակցությունը՝ հայտարարել է Elabe-ն, որ exit poll է անցկացրել։ Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է ձայների 22.4 տոկոսը։ Երրորդ տեղում «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» ձախ արմատական կուսակցությունն է՝ 12.9 տոկոսով։
Չորրորդ տեղում 8.9 տոկոսով հանրապետականներն են, 5-րդում՝ սոցիալիստները՝ 6.3 տոկոսով։

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ